Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չի ընկել։ ՀՀ Արագածոտնի մարզպետարանը նման հայտարաություն է արել՝ ի պատասխան որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, թե երեք զինված թուրք ութ հովվի՝ իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին։

«Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Մարզպետարանից լրատվամիջոցներին կոչ են անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը։

Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասնել է․ «Գյուղի սահմաններից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայում աշխատող բանվորները, որտեղ մուտքը անցաթղթով է և հսկվում է ռուս սահմանապահների կողմից, մնացել են սահմանից այն կողմ, որից հետո ահազանգ է հնչեցվել, ռուս սահմանապահները ահազանգին արձագանքել են և բանվորներին վերադարձրել Հայաստանի սահման։ Գյուղում որևէ թուրք չկա և չի էլ եղել»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն