Aircompany Armenia-ն և Georgian Airways-ը Boeing 737-800 ինքնաթիռներով բեռնափոխադրումներ կիրականացնեն
«Aircompany Armenia»-ն և իր գործընկեր «Georgian Airways»-ն 18.07.2022թ. հայտարարել են երեք վերասարքավորված Boeing 737-800 (BCF) բեռնատար ինքնաթիռների պատվերների մասին ` որպես Կովկասում իրենց գործառնությունների համար հատուկ բեռնատար ինքնաթիռների քանակն ավելացնելու խմբի ծրագրի մաս։
«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում ավելի մեծ պահանջարկ ունեցող օդային բեռնափոխադրումներ իրականացնել՝ 3 նոր Բոյինգ 737-800 բեռնատար օդանավերով»,-ասում է Georgian Airlines Group-ի նախագահ` Թամազ Գաիաշվիլին: Boeing 737-800BCF-ները կսպասարկվեն Չինաստանի Guangzhou Aircraft Maintenance Engineering Company Limited-ում (GAMECO) և Taikoo (Shandong) Aircraft Engineering Co. LLC (STAECO)-ում:
«Մենք ուրախ ենք, որ «Aircompany Armenia»-ն և «Georgian» ավիաուղիները ընտրել են 737-800BCF-ը, որպեսզի բավարարեն օդային բեռների աճող պահանջարկը իրենց սպասարկվող շուկաներում: Մեզ համար պատիվ է շարունակել աջակցել նրանց մասնագիտացված բեռնափոխադրումների ընդլայնմանը», — ասում է Boeing Global Services-ի նախագահ և գործադիր տնօրեն` Ստեֆանի Պոուպը:
Boeing 737-800BCF-ն ունի ավելի շատ ծանրաբեռնվածության հնարավորություն` մինչև 23,9 տոննա (52,800 ֆունտ) և թռչում է ավելի հեռու՝ 3,750 կմ (2,025 ծովային մղոն)՝ համեմատած 737 ստանդարդ բեռնատարների հետ: 737-800BCF-ը ունի ավելի քան 250 պատվերներ և պարտավորություններ ավելի քան 20 հաճախորդների կողմից: