ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:

«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս` hայտերի ընդունում, hայտերի քննարկում և գնահատում, արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնումփուլերով:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

• «Լավագույն համայնքային գրադարան»

• «Լավագույն մարզային գրադարան»

• «Լավագույն նորարար գրադարան»

• «Լավագույն գիտակրթական գրադարան»

• «Լավագույն մասնագիտական գրադարան»

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022  թ. սեպտեմբերի 5-ը՝ ներառյալ:

Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:

Կից ներկայացվում են «Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն