Որևէ երկրում էլիտայի լինել-չլինելու կամ էլ լինելու դեպքում նրա որակի ինդիկատորը կամ լակմուսի թուղթը պետական կառավարման ադեկվատությունն է և մարդկանց կյանքի որակը։

Դեպի զարգացում միտված կառավարման ադեկվատությունն էլ միարժեքորեն որոշվում է իշխանության քաղաքականությամբ պետական հոգածության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունն ու գիտությունը, բանակը և արդարադատությունը։

Ըստ որում, պետական կարևորության յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր էլիտան և բավարարի որոշակի լրիվության պայմանների, կապված ներքին կայունության, կոմպետենտության և սեփական ոլորտում ադեկվատ գնահատականներ տալու հետ։

Փոքր երկրների բազմաթիվ աքիլեսյան գարշապարներից մեկը դա ինքն իրենից գոհ, աշխարհից կտրված ու մեկուսացված և սեփական յուղով տապակվող փսևդոէլիտան է՝ անխտիր բոլոր ոլորտներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ