Հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ է հայտարարվել
Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարում են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կրթաթոշակները կտրամադրվեն երկու տարի ժամկետով գիտության բոլոր՝ հումանիտար և հասարակական ոլորտների համար:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է:
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։