Հայաստանի 3-րդ ամբողջական գանգատն՝ ընդդեմ Ադրբեջանի․ ինչ ընթացքում են ՄԻԵԴ-ի վարույթները
• Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ հերթական միջպետական գանգատը, որը վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փարուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը:
• Մինչ այս Հայաստանը ՄԻԵԴ–ում ևս երկու միջպետական գանգատ ուներ․ երկուսը՝ Ադրբեջանի և մեկը՝ Թուրքիայի նկատմամբ։ Դրանցով Հայաստանը քննում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին։
• Միջպետական գանգատներից մեկով Հայաստանը բարձրաձայնել է նաև հայ գերիների և այլ պահվող անձանց իրավունքների հետ կապված հարցերը։ Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել ապացույցներ մի քանի տասնյակ մարդկանց՝ Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ–ում ընթացքող դատական քննությունների վերաբերյալ։