Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են: Այցելել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք. սիրելի՛ քաղաքացիներ, ՊԱՏՎԱՍՏՎԵ՛Ք»,- գրել է նա:

Վերջին տվյալներով Հայաստանում մեկ շաբաթում ավելի քան 1400 մարդ էր վարակվել քովիդով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն