Լուսավորության ցանց` «Եռաբլուր»-ի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ
Իրականացվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատատանքները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանասական միջոցներով, իրականացվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից` մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատատանքները: Տարածքը երբեք լուսավորված չի եղել»,-գրել է նա։