Ի՞նչ ստուգումներ են Ագարակից Մեղրի ճանապարհին
Ըստ լրատվամիջոցների՝ ոուս սահմանապահներն Ագարակ քաղաքում անցակետ են տեղադրել եւ ստուգում են Ագարակից Մեղրի գնացողներին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Խաչատուր Անդրեասյանը նշեց, որ անցակետն արդեն մի քանի ամիս է, ինչ տեղադրել են, ու հաճախակի նման ստուգումներ իրականացվում են։
Անցած ուրբաթ Ագարակից Մեղրիի համայնքապետարան գնալիս ստուգել են նաեւ համայնքապետի տեղակալի փաստաթղթերը։ Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանն է զրուցել Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Խաչատուր Անդրեասյանի հետ։
-Պարոն Անդրեասյան, լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ Ագարակից Մեղրի գնացողներին ռուս սահմնապահները ստուգում են։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Այսօր նման դեպք չի արձանգարվել, որ ստուգեն։ Բայց հաճախակի ստւգումներ լինում են։ Փակում են ճանապարհը, ստուգում են անձնագիրը, վարորդների մոտ եթե միայն վարորդական իրավունքն է լինում, դա էլ են համարում անձը հաստատող փաստաթուղթ եւ թողնում են։ Տենց ոչ մի արտառոց բան չկա։
-Իսկ պատճառը ո՞րն է ստուգումների։ Տեղյակ եմ, որ անցած շաբաթ Ձեզ էլ են ստուգել։
-Պատճառն ինձ չեն հայտնել։ Ես հարցրել եմ, ասել են՝ պետք է, ստուգում ենք։ Կոնկրետ ոչ մի բան ինձ չեն ասել, որ ձեզ հաղորդեմ։
-Իսկ խոչընդոտներ չե՞ն ստեղծվում։
-Չէ, ոչ մի խոչընդոտ չկա, ուղղակի էդ մի փոքր ստուգումն է, ժամանակի որոշակի խնդիրն է ու վերջ։