Լսողության խնդրի վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն վերանայվում են գործող չափորոշիչները:

Նորածինների լսողության սքրինինգային ծրագրով խնդրի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառումը նվազեցնում են լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա:


Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է լսողության նորածնային սքրինինգի և լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ մի վերականգնման կազմակերպման և իրականացման չափորոշչի նախագիծը, որը համահունչ է զարգացած երկրներում գործող ծրագրերին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն