Առատ քրտնարտադրությունը կարող է հուշել գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության մասին
Մասնագետները վստահ են, որ մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին հետևելը կարող է օգնել ժամանակին նկատել առողջական լուրջ խնդիրներն ու կանխել դրանց հետագա զարգացումը։ Նրանց խոսքով՝ գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք, բավական ուշադիր լինելու դեպքում, կարելի է ինքնուրույն նկատել զարգացման վաղ փուլերում, գրում է doctor.rambler.ru-ն։
Օրինակ՝ թուլությունը, հոգնածությունը, հևոցն ու ամենակարևորը՝ առատ քրտնարտադրությունը, որոնք ի հայտ են գալիս անգամ ոչ շոգ եղանակին ու ոչ ֆիզիկական ակտիվության դեպքում, կարող են հուշել գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության մասին, իսկ այս դեպքում հիվանդի կըանքը փրկելու համար հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Իրականում, առատ քրտնարտադրությունը կարող է լինել նաև այլ հիվանդության կամ անգամ հասարակ գերհոգնածության ախտանշան ևս, սակայն մասնագետներն այնուամենայնիվ խորհուրդ են տալիս չանտեսել այն։ Վերոնշյալ ախտանշաններից որևէ մեկը կամ սովորականից առատ քրտնարտադրություն նկատելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել, քանի որ նման զգոնությունը կարող է փրկել մարդու կյանքը։