Որոնք են թթվածնաքաղցի մասին հուշող առաջին ախտանշանները
Ռուս ընտանեկան բժիշկ Ռոման Գորենկովը նշել է՝ ինչ վնասակար ազդություն է ունենում թթվածնաքաղցն օրգանիզմի վրա և որոնք են խնդրի ախտանշաններն ու կանխարգելման միջոցները։ Այս մասին հաղորդում է Sputnik ռադիոկայանը։
Բժշկի խոսքով՝ թթվածնաքաղցը վտանգավոր է ամբողջ օրգանիզմի համար, սակայն առաջին հերթին այն կարող է հանգեցնել նյարդային հյուսվածքների ախտահարման։
«Թթվածնաքաղցի կլինիկական դրսևորումը, առաջին հերթին, նյարդային հյուսվածքների ախտահարումն է լինում, ինչի պատճառով էլ դրա ֆոնին նկատվում է թուլություն, առագ ի հայտ եկող հոգնածություն, քրոնիկ հոգնածության համախտանիշ, գլխացավեր, գլխապտույտ, ցերեկային քնկոտություն, մաշկի գունատություն, զարկերակային ցածր ճնշում։ Սա թթվածնաքաղցի առաջին ոչ սպեցիֆիկ նշաններն են», - նշել է Գորենկովը։
Մասնագետի խոսքով՝ որոշ դեպքերում օրգանիզմում թթվածնի պակասը կարելի է հայտնաբերել պուլսօքսիմետրի՝ արյան՝ թթվածնով հագեցածության մակարդակը չափող սարքի միջոցով։
Նա նաև հավելել է, որ այս խնդիրը հիմնականում զարգանում է մթնոլորտային ճնշման նվազման կամ էկոլոգիական անբարենպաստ պայմանների հետևանքով։