Երիտասարդության միջազգային օրը` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի Երիտասարդության միջազգային օրվան նվիրված հետաքրքիր միջոցառումների շարք։
Տոնի այս տարվա խորագիրն է՝ «Միջսերնդային համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ տարիքային բոլոր խմբերի համար», ինչը ոգեշնչել է կազմակերպիչներին միջոցառման մասնակից դարձնել ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց ծնողներին:
Միջոցառման ծրագիրը ներառում է՝
• Կավճանկարչություն և կիրառական արվեստ՝ մանկահասակների համար
• Վարպետության դասընթացներ՝ ՎՏԿ ամառային դպրոցի սաների համար
• «Ինչպե՞ս ներկայանալ գործատուին» թեմայով սեմինար՝ երիտասարդների համար
• «Ծնողի դերը երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցում» զրույց՝ ծնողների հետ
• Համերգային ծրագիր
Միջոցառումը կանցկացվի օգոստոսի 12-ին, ժամը 16:00-20:00 Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում