Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ճանապարհային կշեռքների համակարգի տեղադրման մասին: Նշվել է, որ Սիսիանից Երևան ուղղությամբ ճանապարհային կշեռքն արդեն մի քանի օր է՝ գործարկվել է, մեքենաները կշռվում են, ընթանում են վերջնական կահավորման աշխատանքներ:

Նախատեսվում է նաև երկրորդ կշեռքի տեղադրում:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ բոլոր ոլորտներում պետք է գոյություն ունենան ստանդարտներ, այդ թվում՝ բեռնափոխադրումների, և կշեռքների տեղադրման գործընթացը դրա ամենակարևոր բաղադրիչն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն