Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 22-ից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ:

Դասերի ընթացքում պատգամավորների և մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կապահովվի հետաքրքիր, գիտելիքով ու տեղեկատվությամբ հագեցած դասընթաց։

Դպրոցի հանդիսավոր փակմանը մասնակիցները կստանան հավաստագրեր:

«Ամառային դպրոցի» դասընթացներին կարող են մասնակցել Ազգային ժողովի կողմից հայտարարված մրցույթի հաղթողները:

Մրցույթի պայմաններն են՝

Ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ առաջադիմության թերթիկ՝ բարձր առաջադիմության, ավարտական դասարան տեղափոխվելու վերաբերյալ, ինչպես նաև ծննդյան վկայական կամ անձնագիր:

Մեկ համակարգչային էջի սահմանում շարադրված մոտիվացիոն նամակ՝ «Ինչո՞ւ հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»» խորագրով:

Մեկուկես էջի սահմանում էսսե՝ «Ի՞նչ կփոխեի իմ երկրում» վերնագրով:

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ․ օգոստոսի 18-ը [email protected] էլեկտրոնային հասցեով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն