Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի. զոհերի թիվը հասավ 6-ի. ԱԻՆ
Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. կան զոհեր, տուժածներ և անհետ կորածներ: