Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում օգոստոսի 17-ին ժամը 10:35-ին տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել էր աշխատանքները:
Այն մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլին խոսնակ Տաթև Խաչատրյանը։ Նրա խոսքով` տեխնիկական խնդիրները ժամը 11:15-ի դրությամբ վերացվել են մասնագետների կողմից:
«Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքը»,- ասել է Խաչատրյանը: