Մասիսի համայնքապետարանի շենք ներխուժած զինված անձը վնասազերծված է
Մասիսի համայնքապետարանի շենք ներխուժած զինված անձը վնասազերծված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել, համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել:
Լրատվամիջոցները հայտնում են, որ զինված ներխուժում կատարած անձը Մասիսի նախկին ավագանու անդամ է եղել։



















