ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո կամ, հնարավոր է, նույնիսկ դրանցից առաջ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ամերիկացի առաջնորդն այս մասին հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Այն պետք է ավարտվի հենց ընտրություններից հետո», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հակամարտությունը։ «Հնարավոր է՝ այն ավարտվի ընտրություններից առաջ, բայց կարծում եմ՝ դա տեղի կունենա հենց դրանից հետո», – նշել է նա։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին. վերընտրության կդրվեն Սենատի 100 անդամներից 33-ի և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամների պաշտոնները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ