«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փակված Քրիստափորի փողոցի մի հատվածը կբացվի՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։

Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։

Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն