Հակադեպրեսանտների ընդունումն առանց բժշկի նշանակման կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել ու վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս մասին «ФедералПресс»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Պոլինա Տոկարյովան՝ ներկայացնելով հակադեպրեսանտներով ինքնաբուժության հնարավոր հետևանքները։

«Հակադեպրեսանտներով ինքնաբուժության հետևանքով կարող է ալերգիա զարգանալ։ Բացի այդ, այս կամ այն դեղամիջոցին օրգանիզմի ու նյարդային համակարգի արձագանքը կարող է անկանխատեսելի լինել։ Նման դեղորայքը պետք է դուրս գրվի միայն բժշկի կողմից բուժզննումից հետո», - նշել է մասնագետը։

Նա նաև ընդգծել է, որ ոչ մի դեպքում չի կարելի հակադեպրեսանտներն ընդունել առանց բժշկի վերահսկողության, քանի որ նա մասնագիտորեն վերլուծում ու ախտորոշում է և հետևում է, թե ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում դեղամիջոցին։ Բացի այդ,  բժիշկը կարող է փոփոխություններ մտցնել բուժման մեջ դեղորայքի ընդունման ֆոնին։

Տոկարյովան նաև հավելել է, որ ինքնաբուժությամբ զբաղվող մարդը չի կարող կողմնորոշվել միայն իր սեփական ինքնազգացողությամբ, ուստի առանց խորհրդատվության ու նշանակումների դեղորայքի ընդունումը կարող է անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին ու հոգեկան առողջությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն