Այտուցների առաջացումը կարող է վկայել մի շարք հիվանդությունների մասին, iz.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ելենա Կիսելյովան՝ ներկայացնելով այս խնդրի զարգացման հիմնական պատճառները։

Բժշկի խոսքով՝ այտուցներն առաջանում են վարիկոզային հիվանդության, միակողմանի լիմֆոստազի և ուռուցքների դեպքում, իսկ հստակ պատճառը պարզելու համար հարկավոր է ստուգել ոտքերի երակների ու անոթների վիճակը և սրտամկանի, երիկամների ու վահագեղձի աշխատանքը։

Ինչպես ընդգծել է մասնագետը՝ ամռանն այտուցների առաջացման հավանականությունը բարձրանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ շոգ եղանակին անոթները լայնանում են։

«Միևնույն ժամանակ ձգողականության ուժի ներքո արյունն ավելի շատ կուտակվում է վերջույթների անոթներում, մեծ մասամբ՝ ստորին վերջույթների անոթներում և հատկապես նստակյաց կենսակերպի դեպքում, քանի որ հենց մկանային կծկումներն են նպաստում վերջույթների երակներով արյան շարժին։ Ընդ որում՝ ճնշումն անոթներում բարձրանում է, արյան պլազման անոթների պատերի ծակոտիներով դուրս է գալիս ու խառնվում միջբջջային հեղուկին՝ առաջացնելով այտուցներ», - պարզաբանել է ներզատաբանը՝ հավելելով, որ այտուցների առաջացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել արևի անմիջական ճառագայթներից ու բալանսավորել սննդակարգը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն