Կբարեկարգվի Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը և հարակից տարածքը
ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ծրագիրը, որի նպատակն է բարեկարգել Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը և հարակից տարածքը՝ ներառելով ավտոկայանատեղիի կառուցում, վաճառահրապարակի բարեկարգում, ըստ անհրաժեշտության՝ հանգստի գոտու ստեղծում: Նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.
• 2,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, հեծանվաուղու գծանշում.
• ճանապարհը եզերող տեղանքից երկաթբետոնե շինաղբի հեռացում.
• ճանապարհը ջրահեռացման տարրերով համալրում.
• լուսավորման ցանցի կառուցում.
• եկեղեցու աջակողմյան պատի ջրամեկուսացման, ամրակայման խնդրի լուծում.
• ավտոկայանատեղիի, վաճառահրապարակի, սանհանգույցի կառուցում.
• աղբյուրի հարակից տարածքի բարեկարգում, հանգստի գոտու ձևավորում.
• վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների բարեկարգում, դիտահարթակի կառուցում.
• ըստ անհրաժեշտության՝ նստարանների, աղբամանների տեղադրում, զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներով կահավորում։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թ․ ընթացքում։
«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։



















