Որ գործոնն է նպաստում մաշկի քաղցկեղի զարգացմանը
Բրիտանացի գիտնականները նշել են արտասովոր գործոն, որը բարձրացնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Ինչպես գրում է The Guardian պարբերականը, խոսքը կլիմայական փոփոխությունների հետևանքով հաճախակի բնույթ կրող անոմալ շոգերի մասին է։
Լիդսի համալսարանի գիտնական Ջուլիա Նյուտոն-Բիշոփի խոսքով՝ մաշկի քաղցկեղի զարգացմանն են նպաստում արևային այրվածքները, որոնց դեպքերը կարող են հաճախանալ առանձնահատուկ շոգ օրերին։ «Մեծ Բրիտանիայում քաղցկեղի ուսումնասիրություններ» կազմակերպության տվյալներով՝ Միացյալ Թագավորությունում մաշկի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց շրջանում մահացության մակարդակը բարձրացել է երեք անգամ 1970-ականների տվյալների համեմատ։ Տվյալ ցուցանիշը բարձրացել է նաև կանանց շրջանում։
Գիտնականները նախազգուշացնում են, որ տարեկան երկու անգամ արևային այրվածք ստանալը երեք անգամ բարձրացնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Նման վտանգավոր ախտաբանությունից խուսափելու համար Շեֆիլսի համալսարանի պրոֆեսոր Սարա Դենսոնը խորհուրդ է տալիս նվազեցնել արևի ճառագայթների ներքո անցկացվող ժամանակը, հնարավորինս ստվերոտ հատվածներում մնալ և անպայման արևապաշտպան քսուքներ կիրառել։



















