ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրում է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

Երկրորդ՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորումը», տեղի ունեցավ Կապանում: Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, ով կարևորեց պարբերաբար այցերը մարզեր, դրանց շրջանակում տեղի բժիշկների հետ համագործակցությունները, բնակչության համար անվճար հետազոտությունները` կենտրոնի բժիշկների մասնակցությամբ: 

▪️ Ֆորումի ընթացքում, որին մասնակցում էին շուրջ 20 մասնագետ (ՈւԱԿ-ի բաժանմունքների ղեկավարներ, բժիշկներ), հանդես եկան զեկույցներով՝ մարզային գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, ինչպես նաև ներկայացրեցին ՈՒԱԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, ձեռք բերված սարք-սարքավորումների հնարավորությունները, կատարված բացառիկ վիրահատությունները: 

Ֆորումին զուգահեռ Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների համար ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ են իրականացրել ՈՒԱԿ-ի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: 

Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 200 բնակիչ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ: Մեզ համար կարևոր է, որ մեր երկրի բնակչությունը ստանա որակյալ մասնագիտական խորհրդատվություն, հետագայում` բուժում`  անկախ բնակության վայրից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն