Israir Airlines-ը թռիչքներ կիրականացնի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով
Israir Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 1-ից իրականացնում է Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականցվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը:
Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:



















