Անցած շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 155 նոր դեպք
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 155 նոր դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Նշված ժամանակահատվածում կատարվել է 1839 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8709 դեպք է արձանագրվել։
1 շաբաթում առողջացածների թիվը՝ 153։
Նոյեմբերիի 6-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 268 693 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 152 875, ամբողջական պատվաստվածներինը՝ 1 028 500:
Խթանիչ պատվաստումների թիվը 81498 է:




















