Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով առաջին անգամ ներկա կլինի Հունաստանի զբոսաշրջային ոլորտի կարևորագույն իրադարձությանը` Սալոնիկում անցկացվող «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 18-20-ը:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը իրականացվում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում:

Հայաստանի մասնակցության նպատակն է՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները, ինչպես բարեկամ Հունաստանի, այնպես էլ այլ երկրների հետ:

Հայաստանի մասնակցությունը Սալոնիկի «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հունաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության Պատվավոր Հյուպատոսության և Հունաստան-Հայաստան առևտրի պալատի նախաձեռնությամբ և համատեղ ջանքերով:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն