Մինչև խաղաղության պայմանագրի  ուժի մեջ մտնելը պետք է սահմանազատման գործընթացն ավարտված լինի, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանն ասում է, որ իրենք ՀՀ տարածքը չեն օկուպացրել, այնտեղ են, որտեղ սահմանն է, կարող է` մենք պայմանագիրը ստորագրենք, Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար պետք է սահմանների հստակեցում լինի»,- ասել է վարչապետը:

«Հիմա մենք մի քայլն արել ենք այդ ճանապարհին՝ հղում կատարելով Ալմաթիի հռչակագրի բովանդակությանը: Հիմա պետք է նաև հաջորդ քայլերն անենք»,-նշել է Փաշինյանը:

Հայաստանն իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ:

«Ուզում եմ ասել` մենք նաև մեր առաջարկներն ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ, և նաև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը իր առաջարկները, մեծ հաշվով` տեքստի մեր տարբերակը, ներկայացրել է քննարկման: Հույս ունենք` Ադրբեջանը դրանք կառուցողական կքննարկի և կարձագանքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն