Երևանյան լճի տարածքից ավելի քան 8 հա եղեգ է հանվել
Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքից 8 հա-ից ավել եղեգ է հանվել:
Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:



















