Գորիսի վերակառուցված փողոցներում եղևնիներ են տնկվել
Գորիսի վերակառուցված փողոցները կրկնակի գեղեցիկ տեսք են ստանում․ ավելի քան 30 եղևնի է արդեն տնկվել:
Ներդրումն իրականացրել է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը։ Նպատակն է․ գորիսեցիների համար ստեղծել կանաչ միջավայր, ընդլայնել կանաչ տարածքները։
Գորիսի համայնքապետարանը կարևորում է քաղաքի կանաչապատման ուղղությամբ շարունակական ծրագրերի իրականացումը։



















