Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

2020 թ-ին Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել էր Ազգային հերոսի կոչման։ Նա առաջին բժիշկ Ազգային հերոսն է, որ արժանացել է այդ կոչմանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն