Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը:
Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։



















