<Վիզաների ազատականացում> կլինի միայն մեկ <ուղղությամբ>՝ ադրբեջանից եւ թուրքիայից դեպի Հայաստան։ Դե, դա անգամ ազատականացում չի կոչվելու, դա կլինի ազատ ելումուտի իրավունք ադրբեջանցիների եւ թուրքերի համար, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ ըստ այդ երկրների կամքի։ Կուզեն, կթողնեն Հակարիի կամուրջը էն կողմ կանցնեք, չեն ուզի՝ ուղիղ բաքվի բանտ։

Նախադեպերը, տես 2023-ի սեպտեմբերի 19-ից։

Այնպես որ հարգելի <ոգեւորվածներ> , հարգելի խաբվածներ, թե տեսեք-տեսեք ԵՄ ենք գնում, հեսա տես մեր իշխանությունը ինչ է անելու, եվրոպացի ենք դառնալու, բոլորս ազատ անգլերեն ենք խոսելու, խառը կանաչին ֆրանսերենով ենք ծախելու, Էյֆելի վրա <չեյնջի բուդկա> ենք դնելու, կրուասանի անունը փոխելու ենք դնեք՝ բրդուճ, տոլման դառնալու է լըդոլմա, Ֆրանկֆուրտի օդակայանի մաքսավորը, մեր ՀՀ անձնագիրը տեսնելիս, ոտքի է կանգնելու եւ պատիվ տա։

Իրո՞ք, դուք իրո՞ք հավատում էիք․․․

Դե, մանթրաժից դուրս գալու նոր տեքստեր պատրաստեք։ Եվրոպան ձեզ չի էլ սպասում, անգամ մտքի ծայրին չկա, որ օրը ցերեկով մարդ փռող, բռնող, հայհոյող, դատաիրավական համակարգը կրունկի տակ պահող, ընդդիմությանը ցեխի մեջ խրող/չշարունակեմ, դուք ասեք/․ այսպիսի իշխանությամբ հնարավոր կլինի ՀՀ-ին թույլ տալ, որ մոտենա անգամ ԵՄ-ին։ Մինչ այժմ ձեզ խաբել են ու դեռ խաբում են։

ԵՄ գնալու խայծը էն <ծծան> կոնֆետն էր, որ բաժանեցին անցած տարիներին եւ ասացին՝ զբաղվեք։ Դուք էլ զբաղվեցիք։ Հիմա, երբ էդ <կոնֆետից> միայն գույնզգույն թուղթն է մնացել , շարունակեք հավաքել էդ թղթերը եւ <Ճամբար>ի համար ժապավեններ սարքեք՝ բակային չէ, <գուլագյան>


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ