Numbeo առցանց պորտալը վերլուծություն է կատարել  և հայտնի է դարձել, որ   417 քաղաքների շարքում Երևանն ներառվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում, հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

Ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։ Այս ցուցանիշը կարող է Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը: 

Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը: Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն