Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը
Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ:
Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում:
Այս տարի Խաչվերացը նշվելու է սեպտեմբերի 13-ին։ Խաչվերացը հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































