2026 թվականի օգոստոսի 23-ին Ղազախստանի քաղաքացիներն առաջին անգամ ընտրելու են Կուրուլթայի պատգամավորներին՝ երկրի նոր միապալատ խորհրդարանին, որը ստեղծվել է նոր Սահմանադրությանը համապատասխան։ Այս ընտրություններով ավարտվում է քաղաքական բարեփոխումների կարևոր փուլ և միաժամանակ բացվում է հաջորդը․ սահմանադրական նոր դրույթներն այժմ պետք է գործնական բովանդակություն ստանան։

Քվեարկության նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է քաղաքացիներին և Կուրուլթայի առաջին ընտրությունները կապել բարեփոխումների նոր փուլի մեկնարկի հետ։ Նախագահը հիշեցրել է, որ ընտրությունների անցկացման ամսաթիվը նախապես էր հայտարարվել։ Կուսակցություններին ժամանակ էր տրվել ցուցակները և ծրագրերը նախապատրաստելու, ինչպես նաև ընտրողների հետ աշխատելու համար։ Արդյունքում ընտրությունները դարձան ոչ թե սահմանադրական բարեփոխումների ֆորմալավարտ, այլ ինքնուրույն քաղաքական իրադարձություն։

Ղազախստանը նոր մոդելին անցել է քայլ առ քայլ։ Սահմանադրության նախագիծնանցել է հանրային քննարկում և ներկայացվել համազգային հանրաքվեի։ Հիմնական օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 1-ից։ Նույն ժամանակ ավարտվել են նախկին խորհրդարանի՝ Մաժիլիսից և Սենատից բաղկացած երկպալատ մարմնի լիազորությունները։ Երկու պալատների փոխարեն ստեղծվել է միասնական բարձրագույն ներկայացուցչական մարմին՝ Կուրուլթայը։

Փոխվում է ոչ միայն անվանումը, այլև օրենսդրական աշխատանքի կազմակերպման, պատգամավորական կազմի ձևավորման և երկրի կառավարմանը կուսակցությունների մասնակցության կարգը։ Հենց դրանում է օգոստոսի 23-ի քվեարկության առանձնահատուկ նշանակությունը։

Երկու պալատից՝ դեպի օրենսդրական աշխատանքի միասնական կենտրոն

Կուրուլթայի կազմում ընդգրկվելու է 145 պատգամավոր։ Նրանք ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ միասնական համապետական ընտրատարածքում կուսակցական ցուցակներով։ Այս մոդելը խորհրդարանի կառուցվածքը դարձնում է ավելի կոմպակտ, իսկ ընդունվող որոշումների համար պատասխանատվությունը՝ ավելի հասկանալի։ Հասարակության համար ավելի հեշտ է տեսնել, թե որ կուսակցություններն են աջակցում կոնկրետ օրենքներին և որ քաղաքական ուժերն են պատասխանատու դրանց արդյունքների համար։

Միապալատ համակարգին անցումը կոչված է կրճատելու ավելորդ համաձայնեցումները և արագացնելու օրինագծերի քննարկումը։ Նախկին համակարգում օրինագծերը հաջորդաբար անցնում էին Մաժիլիսի և Սենատի քննարկմամբ։ Այժմ օրենսդրական աշխատանքը կենտրոնացվում է մեկ մարմնում։ Միևնույն ժամանակ քննարկումների որակը նախատեսվում է ապահովել հանձնաժողովների դերի ուժեղացման, ավելի լայն քննարկումների և օրինագծերի երկուսի փոխարեն երեք ընթերցմամբ ընդունման միջոցով։

Կուրուլթայը ստանում է ոչ միայն օրենսդրական, այլև կարևոր կադրային լիազորություններ։ Նրա մասնակցությամբ համաձայնեցվելու են վարչապետի և փոխնախագահի թեկնածությունները։ Խորհրդարանը նաև մասնակցելու է Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Բարձրագույն աուդիտորական պալատի կազմավորմանը, ինչպես նաև ընտրելու է Գերագույն դատարանի դատավորներին։ Սա մեծացնում է նրա դերը պետական առանցքային ինստիտուտների գործունեության մեջ։

Պատմական անվան ընտրությունը նույնպես նշանակություն ունի։ Մեծ տափաստանի ժողովուրդների ավանդույթներում կուրուլթայնայն վայրն էր, որտեղ քննարկվում էին պատերազմի և խաղաղության, կառավարման և պետության ապագայի հարցերը։ Ժամանակակից Ղազախստաննայս հասկացությունը լրացնում էնոր բովանդակությամբ։ Ազնվականների հավաքի փոխարեն գործում է ընտրվող խորհրդարան, իսկ որոշումները կայացվում են Սահմանադրության և օրենքի հիման վրա։ Պատմական հիշողության և ժամանակակից ինստիտուտների այս համադրության մեջ նկատվում է երկրի՝ սեփական քաղաքական ավանդույթներից չհրաժարվելով զարգանալու ձգտումը։

Կուսակցական ցուցակներ և պատասխանատվություն ընտրողների առջև

Նոր մոդելի մեկ այլ առանձնահատկություն.Կուրուլթայի ամբողջ կազմի ձևավորումը կուսակցական ցուցակներով է։ 145 մանդատի համար պայքարում է յոթ գրանցված կուսակցությունների 545 թեկնածու։ Խորհրդարան անցնելու համար քաղաքական ուժը պետք է հաղթահարի 5 տոկոսանոց շեմը։

Բոլոր կուսակցությունները կատարել են կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվածության պահանջները։ Այս խմբերի ընդհանուր մասնաբաժինը ցուցակներում կազմել է 43,9 տոկոս՝ սահմանված նվազագույն 30 տոկոսի պայմաններում։ Գրանցված թեկնածուների թվում կան 172 կին, մինչև 35 տարեկան 74 անձ և հաշմանդամություն ունեցող 19 անձ։ Այս տվյալները ցույց են տալիս, որ խորհրդարանի թարմացումը վերաբերում է ոչ միայն նրա կառուցվածքին, այլև ապագա պատգամավորական կազմին։

Ներկայիս նախընտրական քարոզարշավը չի սահմանափակվել պաստառներով և կարճ նախընտրական հայտարարություններով։ Կուսակցություններն անցկացրել են հանդիպումներ, մասնակցել համապետական հեռուստաբանավեճերի, բանավիճել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։ Քննարկման թեմաներն ընդգրկել են հարկերը, բիզնեսի աջակցությունը, սոցիալական քաղաքականությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և տարածաշրջանների զարգացումը։ Ընտրողները հնարավորություն են ունեցել համեմատելու ոչ միայն առաջնորդներին, այլև նրանց առաջարկած լուծումները։

Ընտրություններից առաջ իր ուղերձում Ղազախստանի նախագահը քարոզարշավը բնութագրել է որպես բովանդակալից, բաց և մրցակցային։ Քարոզարշավի ընթացքը որոշ չափով հաստատում է այս գնահատականը․ հանրային քննարկումներում ավելի տեսանելի են դարձել երիտասարդ քաղաքական գործիչները, ձեռնարկատերերը և մասնագիտական համայնքների ներկայացուցիչները։ Նոր դեմքերի հայտնվելն ինքնին չի երաշխավորում փոփոխություններ, սակայն ցույց է տալիս, որ քաղաքական մասնակցության նկատմամբ հետաքրքրությունն ընդլայնվում է։

Համամասնական ընտրակարգի պայմաններում կուսակցությունները մրցակցում են առաջին հերթին իրենց ծրագրերով։ Ընտրողը քվեարկում է քաղաքական ուժի, նրա թիմի և երկրի ապագայի վերաբերյալ նրա պատկերացման օգտին։ Ստացված մանդատը պահանջում է քաղաքացիների հետ մշտական աշխատանք, ուժեղ տարածաշրջանային կառույցներ և պատրաստված կադրեր։ Ընտրություններից հետո գլխավոր չափանիշները կլինեն ոչ թե խոստումները, այլ խմբակցությունների աշխատանքը և ընդունվող օրենքների որակը։

Քաղաքացիների ընտրությունը և քաղաքական պատասխանատվության նոր կանոնները

Ընտրությունների գլխավոր մասնակիցը շարունակում է մնալ քաղաքացին։ Նրա ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների ընթացքում Կուրուլթայում քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Հետևաբար առանձնահատուկ նշանակություն ունեն ազատ կամարտահայտությունը, քվեարկության գաղտնիությունը և քարոզարշավի մասնակիցների ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։

Ընտրական գործընթացը բաժանված էր հստակ փուլերի։ Ընտրությունների նշանակվելուց հետո կուսակցությունները առաջադրել և գրանցել են իրենց ցուցակները, իրականացրել քարոզարշավ և ներկայացրել իրենց ծրագրերը։ Օգոստոսի 22-ը հայտարարվել է լռության օր, իսկ օգոստոսի 23-ին տեղի կունենա քվեարկությունը։ Այս հաջորդականությունը քաղաքացիներին ժամանակ է տալիս ծանոթանալու մասնակիցների դիրքորոշումներին և որոշում կայացնելու՝ առանց քարոզարշավի վերջին ժամերի ճնշման։

Քարոզարշավին հետևել են ղազախական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և միջազգային առաքելություններ։ Քվեարկության օրը նրանք աշխատելու են ընտրատեղամասերում։ Իշխանություններն իրենց հերթին ընտրությունների կազմակերպումը կապում են «Օրենք և կարգ» սկզբունքի, քաղաքացիների կամքի նկատմամբ հարգանքի և նրանց ընտրական իրավունքների պաշտպանության հետ։ Նոր Կուրուլթայի համար ձևավորման գործընթացի նկատմամբ վստահությունը պակաս կարևոր չի լինի, քան Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները։

Ներկայիս ընտրությունների նշանակությունը նաևայն է, որ քաղաքացիները փաստացի ավարտում են նոր քաղաքական կառուցվածքի ձևավորումը։ Սահմանադրական բարեփոխումը սահմանել է ընդհանուր կանոնները, իսկ քվեարկությունը դրանք լցնում է կոնկրետ բովանդակությամբ։ Հասարակության ընտրությունից է կախված այն մարմնի կազմը, որը պետք է ընդունի օրենքներ, համաձայնեցնի կարևոր կադրային որոշումներ և վերահսկի կառավարության աշխատանքը։

Ղազախստանի համար սա պետության արդիականացման ուղղությամբ տարվող քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Վերջին տարիներին երկիրը անցել է բարեփոխումների մի քանի փուլով․ փոխվել են կուսակցությունների գրանցման կանոնները, ընդլայնվել են քաղաքական մասնակցության հնարավորությունները, թարմացվել է ընտրական համակարգը։ Կուրուլթայի ստեղծումը այս միջոցները միավորում է ներկայացուցչական իշխանության նոր մոդելի մեջ։

Ինչու է ղազախական փորձը հետաքրքիր Հայաստանի համար

Հայ ընթերցողի համար այս բարեփոխման տրամաբանությունն ընդհանուր առմամբ հասկանալի է։ Հայաստանի Ազգային ժողովը նույնպես ձևավորվում է համամասնական ընտրակարգով։ Երկու երկրների քաղաքական համակարգերը տարբեր են, սակայն երկու դեպքում էլ կուսակցությունները պատասխանատու են ոչ միայն խորհրդարանական խմբակցությունների կազմի, այլև հասարակությանը ներկայացվող քաղաքական ուղեգծի համար։

Հետխորհրդային շատ պետությունների համար կարևոր խնդիր է մնում անձնավորված քաղաքականությունից դեպի ինստիտուտների կայուն աշխատանք անցումը։ Այս առումով ղազախական մոդելնուժեղացնում է կուսակցությունների դերը և միաժամանակ նրանց առաջադրում ավելի բարձր պահանջներ՝ աշխատել ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, պատրաստել կադրեր և պատասխանատվություն կրել ընդունվող որոշումների որակի համար։

Քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կուրուլթայնանվանել է կառուցողական հայացքների ընդհանուր հարթակ և հետագա արդիականացման կարևոր մեխանիզմ։ Թե որքանով այս խնդիրը լիարժեք կիրականացվի, ցույց կտա խորհրդարանի նոր կազմի աշխատանքը։ Արդեն այժմ ակնհայտ է, որ օգոստոսի 23-ի քվեարկությունը բացում է լայնածավալ քաղաքական բարեփոխումների գործնական փուլը և ձևավորում ղազախական խորհրդարանականության նոր հիմքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ