Երկրում <Խաղաղություն> է, ով ուզում մտնում-կրակում է
Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը բերում են՝ ուժով, արժանապատվությամբ, բանակով, անվտանգային համակարգերով,պատերազմի պատրաստ լինելով, ներազգային սիրով, հայրենիքի վրա դողալով, պետությունը հզորացնելով։ Խաղաղությունը բերում ու պահպանում են լրջանալով, երկիրն ամրացնելով, պատասխանատու լինելով։ Եւ ոչ՝ լռելով, թշնամու առաջ դռները բացելով, կրակոցին չպատասխանելով, թշնամու ներխուժումը չկասեցնելով։ Ի վերջո՝ խաղաղությունը բերում են պետությունը պահելով, երկրի անվտանգային համակարգերը հզորացնելով, թշնամու ներխուժումները բացառելով։ Հիմա ի՞նչ եք կարծում, Սյունիքը ապա՞հով է, Տիգրանաշենը ապա՞հով է, Ջերմուկը ապա՞հով է, Տավուշը ո՞նց է, Երեւանը ապա՞հով է, իսկ Սե՞ւանը․․Թշնամու զինվորը մտել է երկրի սուվերեն տարածք, 240կմ եկել ու նստել է, սրանք ասում են՝ ձայն չհանեք, խաղաղություն է։Թշնամու կոնկրետ զինվորը Սյունիքում, Շաքիիում գալիս մտնում է ՀՀ քաղաքացու տուն, կրակում է մորը երեխեքը վախեցած են, գյուղը ՝լարված, անհանգիստ, , սրանք ասում են՝ սուս մնացեք, խաղաղություն է։ Էս ամբողջ անատամ կեցվածքը մեկ բանի մասին է՝ երկիրը կամաց-սահուն հանձնելու։ Սրանց բերած <խաղաղությունը> լինում է սկզբում թշնամու առաջ, ապա՝ մեռլատանը, հետո՝ գերեզմանոցում․․․Սրանց <խաղաղությունը> թշնամու առաջ կզած, վիզը ծուռ, անարժան, <գյուղացի Համբոյի> <խաղաղություն> է ։
Ու, տխուրն այն է, որ հիմա ոչ ոք չի երգում՝ <հի՞մի էլ լռենք եղբայրք>-ը։ Մոռա՞ցել են, ոգին ու բառերը էս կարգի երգերը այլեւս արդիա՞կան չեն։ Իսկ ա՞մոթը․․․
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































