Որոշեցի նախաձեռնել բաց ստորագրահավաք. Տաթևիկ Հայրապետյան
Վերջին օրերին համացանցը ակտիվորեն քննարկում է Շաքիում տեղի ունեցած դեպքը։ Քանի որ նկատում եմ, որ հայկական սոցցանցային տիրույթում շատերը համոզված են, որ շուտով հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցուն հետ կհանձնեն, միևնույն ժամանակ նմանատիպ տեքստեր տեսնում եմ նաև հակառակորդի մոտ, որոշեցի նախաձեռնել բաց ստորագրահավաք, որի պահանջը հետևյալն է․ «Հաշվի առնելով նախկին նախադեպերը և ՀՀ իշխանությունների գործելաոճը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ չտան Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած և Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինծառայողի՝ «մարդասիրական» պատճառաբանությամբ Ադրբեջանին վերադարձը»։
Շնորհակալ կլինեմ, եթե միանաք ստորագրահավաքին։ Միգուցե ասեք՝ դե ինչ կփոխի, ես էլ կպատասխանեմ, որ սա հանրային ճնշման մի ձև է, որից պետք է օգտվել:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































