Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։



ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով երեկ Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:

Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերը կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն