Տասնյակ երկրներ կարող են բոյկոտել 2024 թվականին Փարիզում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը։

Բոյկոտը կկայանա, եթե ռուս և բելառուս մարզիկներին թույլ տան մասնակցել խաղերին, հայտարարել է Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարար Կամիլ Բորտնիչուկը, հաղորդում է BBC-ն։

Հնարավորություն կա 40 երկրներից բաղկացած կոալիցիա ստեղծելու, որոնք կաջակցեն Օլիմպիական խաղերի բոյկոտին։ Դրան կարող են միանալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան։

«Նման ասոցիացիան բավական կլիներ, որ մրցույթն անիմաստ դառնա»,- ընդգծել է նա։

ՄՕԿ-ն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ուղիներ կփնտրի, որոնք  թույլ կտան ռուս և բելառուս մարզիկներին հանդես գալ Փարիզում չեզոք դրոշի ներքո՝ հավելելով, որ «ոչ մի մարզիկի չպետք է արգելվի մասնակցել մրցույթին միայն իր անձնագրի պատճառով»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն