Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել հունվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած բնակչությանը, հայտնում են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը ֆեյսբուքի իր էջում։

Փետրվարի 6-ին դեպի Իրան է ուղևորվել հինգ բեռնատար և երկու ուղեկցող մեքենա։

Բեռը ներառում է վրաններ, ծալովի մահճակալներ և տաք ծածկոցներ։ Այն կհանձնվի Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն