Այսօր՝ ժամը 12:00-ին Ապարան քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող, 2050-2200 մ բարձրություն ունեցող Խաչասարի (Լենինի սար, Ապարան-Լուսագյուղ ճանապարհ) հատվածում մեկնարկել է «Ապարանյան ձմեռ-2023» մարզամշակութային միջոցառումը, տեղեկանում ենք Ապարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Նպատակը ձմեռային տուրիզմի զարգացումն է, համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ակտիվ հանգստի և հետաքրքիր ժամանցի կազմակերպումը։

Միջոցառման մարզական մասը բաղկացած է մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևներ, պատվոգրեր:

Միջոցառման մրցութային խաղերն են՝ դահուկավազք, լեռնադահուկ, բազկամարտ, կշռաքար, ձնամարտ, լավագույն նշանառու, պարանի ձգում։

Սիրողական խաղերն են ձնեմարդու պատրաստումը, սահնակներով խաղ, ռաֆտինգ, պարապլան։

Ցուցադրական ելույթներն են թաեքվանդոյի, կարատեի ելույթներ, կոխ, ֆուտբոլ, վոլեյբոլ։

Միջոցառման մշակութային մաս. ողջ ընթացքում՝ 12:00-16:00-ն հնչելու է երաժշտություն, լինելու են պար, խարույկ, վառարաններ, ազգային և բազմազան ուտեստներով տաղավարներ, արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություններ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն