Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով երկու մարդ է տուժել, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

«Ներկայումս երկու տուժած կա, հուսով ենք, որ մահեր չեն լինի»,- գրել է նա սոցցանցերում։

Ֆուաթ Օքթայը քաղաքացիներին հորդորել է չմոտենալ փլուզված շենքերին։

Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկուշաբթի օրը 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիա նահանգում։

Տեղական ժամանակով ժամը 12.04-ին գրանցված ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յեսիլուտրի շրջանում։

Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կառավարման և կանխարգելման վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով տներ են փլուզվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն