Լաչինի միջանցքը ավելի քան 3 ամիս շրջափակած ադրբեջանցի կեղծ  էկոաակտիվիստներից մեկը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Համացանցում տարածված տեսանյութին արձագանքել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Ալիևի արյունարբու ռեժիմի գործելաոճին։

«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- Թվիթերի իր էջում գրել է Մարուքյանը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն