ՀՀ-ն քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը 2022-ի սեպտեմբերին. ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը կարծում է՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ է Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։
«Ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է Անվտանգության խորհրդում», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Իսկ կարո՞ղ է կրկին օրակարգ մտնել հարցին ի պատասխան՝ ասաց. «Ըստ իրավիճակի»։