Ռազմական արդյունաբերության հետ կապված՝ 2022-ին ունենք հաջողություններ. Անդրանիկ Քոչարյան
Ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից 2022 թվականին Հայաստանում արձանագրված հաջողություններ կան: Այս մասին Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ռազմական արդյունաբերության հետ կապված՝ 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որը, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե չգիտակցելով, որ դա մեր արդյունաբերության հետ արձանագրված իրողություններ են:
Ամեն դեպքում՝ դա հաճելի իրողություն է, և դա շարունակությունն է այն նպատակների, որ Կառավարությունը դրել է 2022-ի և, ընդհանրապես, Կառավարության ծրագրերի մեջ»,- ասաց Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ վարչապետի մոտ առնվազն մի քանի խորհրդակցություն է եղել ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց նպատակը արդյունաբերության հետ կապված խնդիրները հաղթահարելն է: