Դառնալով գահակալ` 20-ամյա Պապը նպատակ դրեց բանակն ուժեղացնել, ապա խլված հայոց հողերը ետ բերել պարսիկներից։ Դրա համար նրան զինվորներ էին հարկավոր, նյութական միջոցներ։ Նա պարզեց, որ վանքերի սպասավորների թիվն ուռճացված է։ Թերևս այն պատճառով, որ եկեղեցու սպասավորներն ազատվում էին բանակին զինվորագրվելուց։ Բացի դա, քահանաների տղամարդ հարազատները ևս ազատվում էին բանակում ծառայելուց։ Արքան պակասեցրեց վանքերի սպասավորների թիվը, ազատվածներին ու քահանաների հարազատներին զինվորագրեց բանակին։ Եկեղեցուն պատկանող հողերի մի մասը վերցրեց ու տրամադրեց զինվորագրվողների ընտանիքներին` որպես ապրուստի միջոց։ Այս և այլ միջոցներով նա բանակի թիվը շեշտակի մեծացրեց, ապահովեց (նաև արքունի գանձարանի շնորհիվ) անհրաժեշտ ամեն ինչով, ապա տրամադրեց այն սպասարապետ Մուշեղ Մամիկոնյանին` հանձնարարելով պարսիկներից ետ խլել հայոց հողերը։ Ինչը սպարապետն իրականացրեց մեծ հաջողությամբ։ Այսինքն, Պապն իրականում ոչ թե հալածում էր եկեղեցուն, ինչպես հիմա տարփողում են ոմանք և փորձում արդարացնել իրենց ներկա վարքը, այլ երկրի ողջ ռեսուրսը ռազմակսն ռելսերի վրա դնելու քայլեր էր ձեռնարկում։ Այնպես, որ եթե նմանվել են ուզում Պապին, ապա թող երկրի ռեսուրսը ռազմակսն ռելսերի վրա դնեն և ջանան ետ բերել հայոց կորսված հողերը։ Այլապես թող հանգիստ թողնեն Հայրենիքի նվիրյալ թագավորին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն