Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 14–ին հայտարարեց խորհրդարանական հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։

Այս արդյունքներում ինտրիգն այն է, թե արդյոք ԲՀԿ–ն ուժը անցնում է խորհրդարան, թե ոչ։ Նշենք, որ ԲՀԿ–ի ձայները վերահաշվարկի արդյունքում ավելացել էին 147–ով, սակայն քանի որ 3 տեղամասերի արդյունքներ անվավեր էին ճանաչվել, ԲՀԿ–ն կորցրել էր 222 ձայն, ինչի արդյունքում ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Սակայն եթե ԿԸՀ–ն որոշի այդ երեք տեղամասերում վերաքվեարկություն անցկացնել, ամենայն հավանականությամբ ԲՀԿ–ն կլրացնի պակասող մի քանի տասնյակ ձայները և կհայտնվի նոր Ազգային ժողովում։  

Եվ այսպես, արդյունքները հետևյալն են՝

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 1425 կամ 0.0975%,

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 21 181 քվե, 1.4497%,ս

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ – 340 006 քվե կամ 23,271%,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30 642 քվե եկամ 2.0972%,

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 25 523 քվե կամ 1.7488%,

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33 537 քվե կամ 2.2954%,

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58 287 քվե կամ 3.9893%,

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 5 481 քվե կամ 0.3751%,

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 1 986 քվե կամ 0.1359%

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 3 143 քվե կամ 0.2151%,

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15 808 քվե կամ 1.0819%,

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 2671 քվե կամ 0.1828%,

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 5 269 քվե կամ 0.3606%,

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25 758 քվե կամ 1.7630%,

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`726 818 քվե կամ 49,7456 %,

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ– 144 983 քվե կամ 9.9231%,

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 6 754 քվե կամ 0.4623%,

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7 439 քվե կամ 0.5091%:

Անճշտությունների գումարային չափը կազմել է 4331։

Այս պահի դրությամբ, եթե երեք տեղամասերում վերընտրություն տեղի չունենա, ապա մանդատները նոր ԱԺ–ում կբաշխվեն հետևյալ կերպ.

ՔՊ – 64 մանդատ,

«Ուժեղ Հայաստան» – 29 մանդատ

«Հայաստան» դաշինք – 12 մանդատ


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ