Սիրտը ցավելու և փորացավերի մասին, ոչ բժշկական տեսանկյունից
Մարդկանց մի տեսակ կա, որոնց մոտ սիրտը ցավելու փոխարեն փորն է ցավում: Այդպիսիք, եթե որևէ բան ձեռնարկում են, ուրեմն մի փորացավ ունեն: Վիզուալ շատ դժվար է սրտացավներին տարբերել փորացավ ունեցողներից, բայց և այնպես խելացի և կյանք տեսած մարդիկ կարողանում են դա անել:
Քաղաքական գործիչները ևս բացառություն չեն, և եթե կարճ ձևակերպեմ, ապա երկրի համար սրտացավ գործիչների համար հենց երկրի շահն է կարևորագույնը: Սակայն փորացավ ունեցողներին բացառապես իրենց անձնական շահն է հետաքրքրում: Նույնիսկ երկրի համար օրհասական պահերին, իրենց փորացավը անձնական շահն է:
Ամեն ինչ սև սպիտակով չներկելու համար պետք է նաև ասեմ, որ կան նաև սրտացավ մարդիկ, որոնք համ էլ փորացավ ունեն և համադրում են երկրի և իրենց անձնական շահերը: Երբեմն լինում է, որ սիրտը ցավելիս, փորացավի էֆեկտներ էլ են լինում, բժիշկները կհաստատեն: Հակառակն էլ է պատահում, փորացավից սրտին է խփում: Փորացավեր լինում են նաև գազերի պատճառով, այդ դեպքում լավ հոտառություն ունենալու դեպքում կարելի է բացահայտել փորացավ ունեցողներին:
Նախընտրական այս շրջանում, մարդիկ եթե կարողանան ճիշտ տարբերակել այս երկու կատեգորիաներին, կարող ենք վերջապես ունենալ սրտացավ, այլ ոչ թե փորացավերով տառապող իշխանություն:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































